Ազգային ժողովը քննարկեց պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի և Նարեկ Զեյնալյանի ներկայացրած՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի խոսքով՝ նախագծով պաշտպանվում են մինչև մեկ տարեկան երեխա խնամող անձանց աշխատանքային իրավունքները: Նախագիծը նաև վերաբերում է հայրության արձակուրդին: Հնարավորություն է տրվում նորածինների հայրերին 30 օրվա ընթացքում օգտվել 5-օրյա վճարվող արձակուրդից:
«Ուզում եմ նաև կարևորել այս նախագծի քաղաքակրթական, մշակութային նշանակությունը, որը ստեղծում է հավասար հնարավորություններ ընտանիքի անդամների համար՝ կիսելու թե՛ հոգսը, թե՛ ուրախությունը այդ շրջանում»,- ասաց Վարդանյանը: