Բելառուսը չի բացառում Միութենական պետության և ՀԱՊԿ-ի գծով պայմանավորվածության շրջանակում ռազմական սպառնալիքներին արձագանքի ուժային տարբերակը: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական գործակցության դեպարտամենտի ղեկավար Օլեգ Վոինովը:
«Մենք չենք բացառում Բելառուսի նկատմամբ բաց ռազմական ագրեսիայի և ռազմական հակամարտության դեպքում Միութենական պետության և ՀԱՊԿ-ի գծով պայմանավորվածության շրջանակում ուղիղ ռազմական սպառնալիքներին արձագանքի ուժային տարբերակի օգտագործումը»,- հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: