ՀՀ արտգործնախարարի՝ Մերձավոր Արևելք կատարած այցով մեկնարկում է նոր ռազմավարության գործարկումը, և այդ ռազմավարության հիմքում ընկած է ՀՀ պետական ու անվտանգային շահը: Այդ մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի գործընկերների հետ համատեղ օրակարգերի մշակումը, փոխշահավետ գործընկերության խորացումը կարևոր նշանակություն ունեն նաև այդ տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման առումով:
«Կարևորում եմ արտաքին գործերի նախարարի շեշտադրումները՝ արցախյան հիմնահարցում մեր դիրքորոշումների հստակեցման և ճիշտ ընկալումներ ապահովելու տեսանկյունից: Մերձավոր Արևելքը մեզ համար ունի կարևոր, անվտանգային նշանակություն, և այդ տարածաշրջանում սկսված գործընթացները, մեր ակտիվությունը դրա վառ ապացույցն են»,- ասաց պատգամավորը: