Սեպտեմբերի 14-ին, ժամը 18։09-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գևորգ Գ․, ծնված 1991 թ.) և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սևակ Ս․, ծնված 1989 թ.)․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սևակ Ս․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: