Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ծառահատումով, վառելափայտն էլ կուտակում է իրենց թաղամասում վարձակալած ավտոտնակում:
Նույն օրը տղամարդը բերման է ենթարկվել բաժին: Արարքը խոստովանելուց բացի` նա ցույց է տվել Մեղրաձոր համայնքին հարակից անտառամասում վերջին երկու ամսում իր հատած կաղնիների ութ կոճղերը: Նրա վարձակալած ավտոտնակում հայտնաբերվել է մոտ 8 խմ վառելափայտ: Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: