Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար՝ գործընկերներիս հետ այսօր հանդիպել եմ դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էռլոնի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Մեծ է դեսպան Տյան Էռլոնի ավանդը Հայաստանի և Չինաստանի ու, մասնավորապես, երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում, իսկ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է:
Վստահ եմ, որ Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն և եկող տարին այդ առումով առավել բուռն կլինի»,- գրել է նա: