«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում կրկին աղբամաններ են այրվել:
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով»,- ասված է հիմնարկի գրառման մեջ: