Հռոմում տեղի է ունեցել եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների, Լեհաստանի սպորտի նախարարության և Եվրոպայի երրորդ խաղերի կազմկոմիտեի ղեկավարների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Մրցաշարը պետք է անցկացվի 2023 թ. Կրակովում: Ցանկում ընդգրկված են՝ նետաձգություն, գեղալող, բադմինթոն, բասկետբոլ 3 × 3, լողափնյա հանդբոլ, բրեյք դանս, կանոե, հեծանվային սպորտ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, ժամանակակից հնգամարտ, թիավարություն, ռեգբի, լեռնային կրոս, հրաձգություն, ժայռամագլցում, սեղանի թենիս, տրիաթլոն, վոլեյբոլ, ըմբշամարտ, ծանրամարտ մարզաձևերը:
Վերջնական ծրագիրը կհաստատվի եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաների հետ կայանալիք բանակցությունների արդյունքում: Ակնկալվում է, որ մի խումբ մարզաձևերում հաղթողները և մրցանակակիրները կդառնան նաև Եվրոպայի մեդալակիրներ: Բացի այդ, կխաղարկվեն նաև Փարիզում 2024 թ. անցկացվելիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: