Թուրքիայում մարդորսը շարունակվում է: Երկրի դատարանը Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ առնչության կասկածանքով 125 մարդու ձերբակալման օրդեր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Միաժամանակ Իզմիրում տեղական իրավապահ մարմիններն օպերատիվ գործողություններ են իրականացրել 28 բնակավայրում:
Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ հաստատած կասկածյալներից 66-ն արդեն բերման են ենթարկվել, որոնցից 48-ը գործող զինվորականներ են:
Անկարայում էլ 12 ուսուցչի ձերբակալման հրաման է արձակվել, այդ թվում՝ 8-ն այժմ աշխատում են իրենց մասնագիտությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը մեղադրում են 2016-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձի համար, որի հետևանքով մահացել էր 251 մարդ, վիրավորվել՝ 2200-ը: