Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր դռնփակ նիստում մասնակի բավարարել է Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։
Ըստ դատական ակտի՝ կալանքը կշարունակի գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։
Նշենք՝ դեռ նախորդ շաբաթ դռնփակ ռեժիմով դատարանը սկսել էր քննել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ: Միջնորդության քննությունը, ըստ էության, ավարտվել էր, սակայն դատարանը խորհրդակցական սենյակ չէր հեռացել՝ հաշվի առնելով, որ որոշակի նյութերի, փաստաթղթերի ծանոթանալու անհրաժեշտություն կա: