Եվրամիությունը ցանկանում է Բելառուսի նկատմամբ լրացուցիչ անհատական պատժամիջոցներ կիրառել որքան հնարավոր է շուտ՝ նախքան Եվրախորհրդի սեպտեմբերի 24-25-ի նիստը: Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում: Պատժամիջոցներ կկիրառվեն այն մարդկանց նկատմամբ, որոնք մասնակցել են բռնաճնշումներին: Մենք այդ հարցը քննարկում ենք Եվրախորհրդում: Ցանկանում ենք մինչև Եվրախորհրդի նիստը հնարավորինս շուտ պատժամիջոցներ կիրառել»,-հայտնել է Ժոզեպ Բորելը: