Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ բացվել է սեյսմանվտանգության ծրագրով կառուցված առաջին` Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N153 հիմնական դպրոցը:
«Ծրագիրն իրականացվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Արդյունքում՝ հանրապետությունում վերակառուցելու ենք և շահագործման հանձնենք այսպիսի գերժամանակակից շուրջ 46 դպրոց»,- գրել է նախարարը: