ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը Աժ ամբիոնից ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի թիվ 77 արձանագրությունը:
Նրա խոսքով՝ ԱԺ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր։
«Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեարկության տուփում առկա է 100 քվեաթերթիկ, որից ոչ մեկը անվավեր չի ճանաչվել»,- ասաց Հովակիմյանը:
Արկադի Խաչատրյանի օգտին կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 4։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԼՀԿ-ն առաջարկում է Արկադի Խաչատրյանին ընտրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ:
Հիշեցնենք՝ Մանե Թանդիլյանը վայր էր դրել պատգամավորական լիազորություններն առողջական խնդիրների պատճառով: