Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում և կից կատարել հետևյալ գրառումը.
«Ամբողջովին նորոգված հերթական դպրոցը ունենք Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում։
Հանրապետության վարչապետի մասնակցությամբ այսօր բացվեց Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցը՝ հիմնանորոգված, ժամանակակից կահավորմամբ, ներառական հնարավորություններով մի նոր կրթօջախ։
Վերակառուցումից հետո դպրոցը մինչև 950 աշակերտ կընդունի։
Շնորհավորում եմ բոլորիս»: