Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Վարսենիկ Ավանյանի մենահամերգը՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից:
«Կարևորելով թանգարանում հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ հանդիպմանը ներկա գտնվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել (հեռ.՝ 010 28 16 87, հասցե՝ Քանաքեռ 2-րդ փողոց, տուն 4):
Տեղերը սահմանափակ են»,- հայտնում են նախարարությունից: