Ազգային ժողովում նիստին զուգահեռ մեկնարկել է ՍԴ դատավորների քվեարկությունը: Հիշեցնենք՝ ՍԴ դատավորի թափուր պաշտոններում Կառավարությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի, նախագահը՝ Արթուր Վաղարշյանի, Բարձրագույն դատական խորհուրդը՝ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:
Երեկ պատգամավորները լսել են երեք թեկնածուներին, հարցեր ուղղել նրանց, ելույթներ ունեցել: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: