Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ կլինի մի քանի շաբաթից, մինչդեռ երկրի գլխավոր համաճարակաբան Էնթընի Ֆաուչիի կանխատեսումները հասնում են մինչև ձմեռ: Թեմային է անդրադարձել Daily Mail պարբերականը:
«Մեր պատվաստանյութի ստեղծումը շաբաթների խնդիր է: Այն կարող է ստեղծվել չորս-ութ շաբաթվա ընթացքում: Մենք կունենանք պատվաստանյութ, արդյունքներն էլ հիանալի են»,-հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Միաժամանակ ԱՄՆ-ում օրեցօր ավելանում են կորոնավիրուսով վարակման դեպքերը: Այս երկրում վարակվածների թիվը հասել է 6 միլիոն 753000-ի, մահացության ցուցանիշը մոտենում է 200000-ի:
Միացյալ Նահանգներում պատվաստանյութի կլինիկական փորձարկում է իրականացնում երեք ընկերություն, սակայն փորձագետները դեղամիջոցի արտադրության հստակ ժամկետներ չեն նշում: