Խորհրդարանն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեց ՍԴ դատավորների երեք թեկնածուներին:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել են 88-ը:
Երվանդ Խունդկարյանի օգտին կողմ է քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավոր, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Արթուր Վաղարշյանը ստացել է 86 կողմ ձայն, դեմ՝ 1, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:
Էդգար Շաթիրյանը ստացել է 85 կողմ, 3 դեմ ձայն:
Թեկնածուներն իրենց պաշտոնը կստանձնեն Ազգային ժողովում երդում տալու պահից:
Հիշեցնենք՝ Խունդկարյանի թեկնածություն առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը, Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, իսկ Էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ ՀՀ Կառավարությունը:
Քվեարկությանը մասնակցել է միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները բոյկոտել են քվեարկությունը: