ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել են ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկությանը չմասնակցելու մասին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով այդ հանգամանքին, ասաց. «Դա ընդդիմադիր խմբակցությունների որոշումն է, մտահոգում է այնքանով, որ նրանք որևէ կերպ չեն ցանկանում փոփոխությունների հետ կապված իրենց որոշումն արտացոլել քվեարկությամբ, թեկուզ՝ դեմ քվեարկությամբ: Դա իրենց որոշումն է, բայց ես կարծում եմ՝ սրանով հստակ արձանագրում ենք, որ միգուցե երկու խմբակցությունները գոհ են դատական համակարգում այսօր առկա իրավիճակից»: