2021-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4-5 տոկոս: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա նշեց, որ հաջորդ տարի ակնկալվում է, որ բոլոր ոլորտները դրական աճ կունենան, մասնավորապես՝ ծառայությունների ոլորտը՝ 4.2 տոկոս աճ, գյուղատնտեսությունը՝ 3.2 տոկոս, արդյունաբերությունը՝ 5 տոկոս աճ:
Մարտին Գալստյանը հիշեցրեց, որ այս տարվա համար կանխատեսվել է 6.2 տոկոս տնտեսական անկում: