Երևանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ն արդեն հանձնված են շահագործման, մյուսները՝ մոտ օրերս կշահագործվեն։ Աշխատանքներն ակտիվ շարունակվում են՝ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Մինչև տարվա վերջ Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։ Այն պահից ի վեր, երբ Երևանում վերելակային տնտեսություն է ձևավորվել, նման ծավալի փոխարինման աշխատանքներ երբևէ չեն եղել։ Անկախության տարիներին՝ մինչև 2018-ը, փոխարինվել էր շուրջ 20 վերելակ»,- հայտնել է նա։