Այսօր ժամը 20:00-ին Երևանի օրհներգի հնչյունների ներքո վերագործարկվեցին Հանրապետության հրապարակի շատրվանները: Տոնական երգացանկով համեմված ջրային շոուն մեկտեղել էր մայրաքաղաքի բնակիչներին ու քաղաքի հյուրերին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից հերթականությամբ վերագործարկվել են մայրաքաղաքի 22 շատրվաններն ու 8 ջրավազանները»,- հավելել է Մարությանը: