Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի յոթերորդ գումարման 5-րդ նստաշրջանը: Խորհրդարանը քննարկել է Սահմանադրական դատավորի թեկնածուի ընտրության հարցը. քվեարկությունը ԱԺ-ն կանցկացնի սեպտեմբերի 15-ին:
Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաև լավ լուրեր. վարչապետը հայտնել է՝ հունվարից հուլիս ամիսներին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումն աճել է 166 տոկոսով:
Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ՝ Եգիպտոսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:
Մետրոպոլիտենի նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով:
Շրջածախ առևտրի համար մայրաքաղաքում կգործեն նոր կանոններ:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսի 107 նոր դեպք, առողջացել է 34 քաղաքացի: