ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի հանդիպել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ և այդպիսի պահվածքը որակեց ոչ կոռեկտ:
«Այստեղ խախտվում է պառլամենտարիզմի՝ երկար տարիների մշակված ավանդույթը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՍԴ դատավորի ընտրվել-չընտրվելու հարցը որոշվելու է բացառապես իշխող խմբակցության քվեարկության արդյունքում: «Պարոն Խունդկարյան, Դուք պարտավոր էիք հանդիպել մյուս խմբակցությունների հետ»,- ասաց Զոհրաբյանը: