Ազգային ժողովում շարունակվում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանից հետաքրքրվեց՝ եթե նա լիներ պատգամավոր, և անձը երկրորդ անգամ վեց ամսվա ընթացքում հայտնվեր ամբիոնի մոտ որպես թեկնածու, արդյոք կվստահե՞ր իր քվեն ևս մեկ անգամ:
Հիշեցնենք, որ նախրոդ տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել էր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը:
Շաթիրյանը նշեց, որ գործ ունենք երկու ավտոնոմ գործընթացների հետ, և զուգահեռներ անցկացնելը տեղին չի համարում:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածությունս առաջադրելիս դրա նախորդող մարմնում ես աշխատել էի տևական ժամանակ:
Այս դեպքում՝ նկատի ունեմ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի կարգավիճակում, իմ մոտեցումները սկզբունքորեն այլ են: Ինչ վերաբերում է ինձ ընտրող սուբյեկտին, թույլ տվեք ձեռնպահ մնալ գնահատականներ հնչեցնելուց»,- ասաց Շաթիրյանը՝ նշելով, որ պատրաստ է առանց հույզերի ընդունել ԱԺ-ի թե՛ դրական, թե՛ բացասական քվեն: