ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` հայտնելով, որ դպրոցները լավ պատրաստվել էին ուսումնական տարվա մեկնարկին:
«Այսօր մեր փոքրիկներին հյուր էի գնացել: Դպրոցները լավ պատրաստված էին: Եվ ուրախացա, երբ իմացա, որ այսօր դպրոց է հաճախել Երևանի աշակերտների 97 տոկոսը:
Մենք շարունակում ենք հավաքել առաջարկներ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ և լավագույն փորձը փոխանցել մեր գործընկերներին»,- գրել է նախարարը: