Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջարկում է օրենքով փոխել 27 տարին լրացած, զինծառայություն չանցած ու հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների պատասխանատվության տեսակը: Եթե նախկինում պատասխանատվությունը միայն ազատազրկումն էր, ապա օրենքի ընդունման դեպքում 27 տարին լրացած քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք, վճարել պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձն ու հավելավճարները՝ 5-5.5 մլն դրամ, և ազատվել պատասխանատվությունից:
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ հիմքում ոչ թե ֆինանսական բաղադրիչն է, այլ պետության առջև պատասխանատվությունը: Եթե համաձայնեն 3 տարի ծառայել Հայաստանի զինված ուժերում, ապա վերջում վճարված 5 միլիոնը հետ կստանան: Ըստ օրենքի նախագծի՝ հայրենիք չվերադառնալն ու հետախուզման մեջ գտնվելը կհամարվի ծանր հանցագործություն: