Մի քանի պետություն արդեն հաստատել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի սկսվելու մասին: Չեխիայում, օրինակ, գրանցվել է վարակի ամենաբարձր ցուցանիշը Եվրոպայում: Պրահան ընդունել է, որ դիմակների ռեժիմը վերացնելու որոշումը սխալ էր՝ հայտնում է Euronews-ը:
Համաճարակի երկրորդ ալիքի մասին հայտարարել է նաև Ավստրիայի կանցլերը: Իրավիճակը հատկապես բարդ է մայրաքաղաք Վիեննայում: Դիմակը դարձյալ պարտադիր է բոլոր փակ առևտրային տարածքներում, սպասարկման ոլորտի ձեռնարկություններում, հանրային հաստատություններում:
Մեծ Բրիտանիայում էլ ուժի մեջ են մտնում նոր սահմանափակումներ: Այսօրվանից արգելվում են 6 մարդուց ավելի հավաքները: Այստեղ կա նաև հետազոտությունները բավարար անցկացնելու խնդիր:
Իսրայելն էլ այսօրվանից երեքշաբաթյա կարանտինի մեջ է: Փակ կլինեն գրեթե բոլոր դպրոցները, ռեստորանները, ժամանցի և առևտրի կենտրոնները: