Քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ հակիրճ զրուցել է քաղաքային տրանսպորտի և գլխավոր ճարտարապետի ինստիտուտի շուրջ։
Անդրադառնալով մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարությանը՝ քաղաքապետը նշել է, որ մասնավոր բիզնեսը այդ գործում ներգրավելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Մասնավոր ընկերությունների առաջարկները չեն գոհացրել ո՛չ քաղաքապետարանին, ոչ էլ Կառավարությանը: Հայկ Մարությանի խոսքով՝ որոշում է կայացվել մետրոյի շինարարությունն իրականացնել պետական միջոցներով: