Սեպտեմբերի 12-13-ը Ստամբուլում տեղի է ունեցել Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որում Հայաստանի ատլետիկայի երիտասարդական հավաքականը երկու մեդալ է նվաճել:
15.55 մ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել եռացատկորդ Ռազմիկ Ղազարյանը, իսկ հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 7,53 մ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:
Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությանը մասնակցել է 13 երկրի ավելի քան 200 մարզիկ, մեդալների թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
Առաջնությանը մասնակցել են նաև Ռաֆիկ Օհանյանը, Դավիթ Սարգսյանը, Արամ Արամյանը, Նարեկ Սրապիոնյանը և Սոնա Ադամյանը:
Հավելենք, որ սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում տեղի է ունենալու Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը, որում Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ: