Նովոսիբիրսկի «Վեկտոր» վիրուսաբանական կենտրոնի ղեկավարությունը հայտնում է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին: Արդեն նոյեմբերին այն գրանցում կստանա, որից հետո առաջին խմբաքանակը կթողարկվի լայնամասշտաբ կլինիկական հետազոտության համար:
Երկու պատվաստումներից հետո պարզվել է, որ հարյուրավոր փորձարկվողների մոտ առկա են հակամարմիններ, որոնք անհրաժեշտ են վարակից պաշտպանվելու համար: Միևնույն ժամանակ, վեց կամավոր պատվաստանյութի կրկնակի օգտագործման հատվածում բողոքել են ցավից, բայց այդ խնդիրը «մի քանի օրվա ընթացքում լուծվել է»:
Այժմ փորձարկման վերջին փուլում է պաշտպանության նախարարության մասնակցությամբ Մոսկվայի ինստիտուտի ստեղծած՝ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը: Գիտական կենտրոնից հայտնել են, որ նախատեսում են կամավորների առողջական վիճակին հետևել շուրջ վեց ամիս: Նախատեսվել է պատվաստումը բոլորի համար հասանելի դարձնել 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: