Իշխանությունների հետ պայմանավորվածություն կամ նախնական քննարկումներ չեն եղել և չեն էլ կարող լինել՝ լրագրորղների հետ զրույցում ասել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ պատասխանելով հարցին, թե նա կգնա ՍԴ միայն նախագահ դառնալու պայմանո՞վ: Խունդկարյանի խոսքով՝ պայմանավորվածություն չի կարող լինել, որովհետև թեկնածուն անցնում է փակ, գաղտնի քվեարկությունների փուլ, իսկ նախագահին ընտրում են Սահմանադրական դատարանի դատավորները:
ՍԴ դատավորի թեկնածուին հարց է ուղղվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած բարեվարքության հարցաթերթիկի բովանդակության ու հանձնաժողովի եզրակացության մասին: ՍԴ դատավորի թեկնածուն պատասխանել է՝ ինքը եզրակացությանը ծանոթ չէ: