Լոս Անջելեսում հայտարարվել է 100 հազար դոլար պարգևատրում՝ անհայտ անձի մասին տեղեկատվության համար, որը կրակել է պարեկային մեքենայի վրա ու ծանր վիրավորել շերիֆի երկու տեղակալներին: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ոստիկանները մահանան, հարձակվողին սպառնում է մահապատիժ, հայտնում է Reuters-ը:
31-ամյա կին և 24-ամյա տղամարդ իրավապահները վիրահատվում են: Ոստիկանությունը հայտնել էր, որ մի խումբ ցուցարարներ հավաքվել էին հիվանդանոցի մոտ, որտեղ տեղափոխել էին սպաներին և խոչընդոտել շտապօգնության մեքենաների տեղաշարժը: Նրանք նույնիսկ չեն թաքցրել իրենց ատելությունը իրավապահների հանդեպ:
Այդ նույն ժամանակ Ջորջիայում հետաքննում են աֆրոամերիկացու նկատմամբ ոստիկանական բռնության նոր դեպքը: Ձերբակալության ժամանակ շերիֆի տեղակալը մի քանի անգամ ապտակել է սևամորթ Ռոդերիկ Ուոքերին: Ոստիկանին աշխատանքից հեռացրել են, բայց Ուոքերն էլ չի ազատվել գրավի դիմաց: Պարզվել է, որ նա ունի պայմանական պատիժ՝ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի և հրազեն պահելու համար: