Շարունակվում են Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոնի շենքի կառուցման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները՝ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
Ծրագրի ընդհանուր արժեքը 43,174,300 դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը 40% է, համայնքի բյուջեի ֆոնդային մասի համաֆինանսավորումը՝ 60%: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԵՎՐՈՊԱ» ՍՊԸ-ն։
Նախատեսվում է Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում կառուցել կայանատեղի և սպասարկման կենտրոն։ Համապատասխան սարքավորումների միջոցով կիրականացվի տեխնիկայի զննում, անհրաժեշտության դեպքում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ։ Ծրագրի ընթացքում ստեղծվել է հինգ հիմնական և 5-10 ժամանակավոր աշխատատեղ աշխատատեղ։