1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ դատախազությունը, հիմնվելով քրեական դատավարության օրենքով իրեն վերապահված իրավասությունների վրա՝ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ 154.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով հարուցված քրեական գործը ուղարկել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ այնտեղ արդեն իսկ քննվող քրեական գործին միացնելու և մեկ վարույթում նախաքննություն կատարելու նպատակով:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում է քննվում ԲՀԿ-ին վերաբերող քրեական գործը, որով մեղադրանքներ են առաջադրվել ԲՀԿ ղեկավարին և մի քանի այլ անձանց: