Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ուրախությամբ հայտնում եմ, որ ավարտվել է սեյսմակայուն և արդի չափորոշիչներին համապատասխան 5 դպրոցի շինարարությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Երևանի 153-րդ և Վանաձորի 7-րդ դպրոցները պատրաստ են իրենց դռները բացել աշակերտների առջև, իսկ Կապանի 7-րդ, Նոր Խարբերդի 2-րդ և Գավառի 2-րդ դպրոցները շահագործման կհանձնվեն գույքով համալրվելուց հետո։
Դպրոցները վերակառուցվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով։ Բարի երթ ձեզ, սիրելի աշակերտներ»,- գրել է Պապիկյանը: