ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` հայտնելով, որ աշխատանքային օրն սկսել է մայրաքաղաքի թիվ 5 դպրոցի հարակից տարածք կատարած շրջայցով:
«Չնայած ուսումնական տարվան ընդառաջ դպրոց տանող գլխավոր փողոցի մայթերի կառուցումը պետք է ավարտված լիներ, սակայն գործի պատասխանատուները նախատեսված ժամկետում չեն հասցրել:
Անընդունելի որակելով նման գործելաոճը՝ տեղում հանձնարարականներ եմ տվել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին մինչև ընթացիկ շաբաթվա վերջ ամբողջությամբ ավարտել աշխատանքները»,- գրել է նա: