Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ շնորհավորելով առաջին դասարանցիներին առաջին անգամ դպրոց գնալու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ մեր փոքրիկներին ու նրանց հարազատներին։ Ուզում եմ, որ համավարակով պայմանավորված ուսումնական տարվա այս արտասովոր մեկնարկը մեր երեխաները հիշեն որպես կյանքի հետաքրքիր դրվագ, իսկ մենք ամեն ինչ կանենք՝ ապահովելու նրանց անվտանգ ու կանոնավոր կրթությունը»,- գրել է Մարությանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: