Ազգային ժողովն այսօր քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածությունները: 3 դատավորի թափուր պաշտոնների համար թեկնածություններ էին առաջադրել կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:
Ինչու՞ Վճռաբեկ դատարանի նախագահը ցանկություն հայտնեց դառնալու ՍԴ դատավոր:
Երվանդ Խունդկարյան, ՍԴ դատավորի թեկնածու - Ես իմ վարքագծով և պահվածքով եմ ի ցույց դրել, որ այդ պաշտոնը չի կարող ինքնանպատակ լինել:
Քաղաքացին չի վստահում դատական համակարգին: Որպես ապացույց, Իմ քայլից Վիկտոր Ենգիբարյանը հիշեցրեց անցած տարվա հետազոտության արդյունքները:
Վիկտոր Ենգիբարյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Ընդամենը մեր քաղաքացիների վեց տոկոսն է վստահում դատարաններին` որպես պետական ինստիտուտ:
Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր դատավորների ընդհանուր ժողովը: Որո՞նք են Խունդկարյանի արժանիքները, որ ավելի արժանի են դարձնում դատավորի աթոռին: Արման Բաբաջանյանը խնդրեց բացատրել՝ արդյոք նրա որոշումները ճիշտ էին Ա1+-ի, Թեղուտի, գլխավոր պողոտայի վերաբերյալ:
Լիլիթ Թադևոսյան, Վճռաբեկ դատարանի քրեկան գործերով պալատի նախագահ - Դատավորի վարքագծի կանոնները թույլ չեն տալիս որևէ դիրքորոշում հայտնել որևէ դատավորի մասնագիտական որակների, որևէ գործի կամ դատական ակտի վերաբերյալ:
Ավելի ուշ, Բաբաջանյանը հարցն ուղեց Խունդկարյանին՝ շատ գործեր կան, որտեղ Հայաստանը Խունդկարյանի պաշտոնավարման ընթացքում նյութական վնաս է կրել: Կկայացնե՞ր արդյոք նա նույն որոշումները Ա1+, Թեղուտի, պողոտայի մասին, ինչպես նախորդ անգամ:
Երվանդ Խունդկարյան, ՍԴ դատավորի թեկնածու - Մենք ունենք ընդունումը վերադարձնելու կամ մերժելու որոշում, որը և բերում է այն համոզման, դրանք համոզեցուցիչ չեն, որ ընդունենք վարույթ:
Արման Բաբաջանյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր - Եվ որի վերաբերյալ ՄԻԵԴ-ը շատ հիմնավոր որոշումներ է կայացրել` ընդդեմ ձեր կայացրած դատական ակտերի:
«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը Խունդկարյանին հիշեցրեց 2013-ի ՄԻՊ-ի զեկույցը: 2010-2018-ին եղել է Վճռաբեկի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ: Ըստ զեկույցի` գործել են կոռուպցիոն մեխանիզմներ: Ի՞նչ ճնշումների է ենթարկվել թեկնածուն և ի՞նչ կոռուպցիոն մեխանիզմներ են գործել: Խունդկարյանը հրաժարվեց պատասխանել, ասելով՝ անփաստարկ մեկնաբանություններին չի պատասխանի: Եվ նորից նույն հարցը՝ ինչ մասնակցություն է ունեցել «Ա1+»-ի փակման գործում:
Երվանդ Խունդկարյան, ՍԴ դատավորի թեկնածու - Իմ կողմից որևէ նման ճնշում, տեռոր երբևէ չի իրականացվել:
Հայաստանում վերջին տարիներին տնտեսության խանգարող գործոններից մեկը եղել է դատական համակարգն իր անվստահությամբ: Բաբկեն Թունյանը խնդրեց մեկնաբանել տեսակետը՝ որքանո՞վ է խանգարել դատական համակարգը տնտեսության զարգացմանը:
Երվանդ Խունդկարյան, ՍԴ դատավորի թեկնածու - Դատավորների քանակը չի բավարարում գործերի ծավալին:
Արդեն ամբիոնից Արման Բաբաջանյանը հայտարարեց՝ Խունդկարյանի պարագայում թեկնածության քննարկումն այն մասին է՝ ինչպիսին չպետք է լինի ՍԴ դատավորի թեկնածուն: Ասաց` անտեղյակ մարդու համար կենսագրությունը տպավորիչ է, բայց նրա մասնակցությամբ ապականվել է կարևոր ինստիտուտը:
Արման Բաբաջանյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր - Որպես Վճռաբեկ դատարանի նախագահ` նրա մասնակցությամբ կայացրած մեկ տասնյակից ավելի որոշումներով, ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված խախտումների հիմքով, 306 հազար եվրոյի փոխատուցում է տրվել ՀՀ-ին:
ՍԴ դատավորի մյուս թեկնածուին առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը: Արթուր Վաղարշյանը առաջադրվել էր նաև 2019-ին, խորհրդարանն այն ժամանակ մերժել էր: Ամբիոնից թեկնածուն հայտարարեց՝ ունի բոլոր հատկությունները՝ անկախ է, անաչառ:
Հարցին՝ ինչո՞ւ է նորից առաջադրվում, ասաց՝ այս ընթացքում շատ բան է փոխվել, նորից է փորձում: եթե չընտրեն, ոչինչ իր կյանում չի փոխվի:
Արթուր Վաղարշյան, ՍԴ դատավորի թեկնածու - Դիմություն, ընդդիմություն, հներ, նորեր, այս պայքարում պետք են իմ նման անկախ քաղաքական անցյալ, պաշտոնյաների հետ կապ չունեցող անձինք:
Կառավարությունը դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը: Արդարադատության նախարարն առաջարկեց կողմ քվեարկել, քանի որ Շաթիրյանը վստահություն է ներշնչում: Իր խոսքում Շաթիրյանը երկու կետ առանձնացրեց՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումով ունենալ Գերագույն դատարան: երկրորդ՝ Սահմանադրական արդարադատության գործող համակարգի բարելավվում:
Շաթիրյան աշխատել է բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովում, որևէ դիրդիրքորոշում չի հայտնել որևէ պաշտոնյայի, դատավորի վերաբերյալ: Աժ փոխնախագահը հիասթափված էր Արման Բաբաջանյանի ելույթից: Բազմաթիվ մարդիկ աշխատել են նախորդ իշխանության ժամանակ, հիմա էլ են աշխատում: Ալեն Սիմոնյանի խոսքով` Շաթիրյանի նման մասնագետ ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետը տալիս է 5-6 տարին մեկ անգամ: Պետք չէ բոլորին կապել նախկին իշխանության հետ:
Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ - Չի կարելի նման կերպ վերաբերվել մեզ, այն մարդկանց, նաև ձեզ, որոնք ապրել և աշխատել են ՀՀ-ում:
Եզրափակիչ ելույթում Շաթիրյանը պատասխանեց Բաբաջանյանին՝ կտրուկ գնահատականներով հարց ուղղելով նրան` երբվանի՞ց դարձաք ազգի փկիչ, ես էլ դարձա ազգակործան էլեմենտ, ձեր անցած ուղին նայեք, մտորելու շատ տեղ ունեք:
Դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր ձայների թվի առնվազն 3/5-րդ-ով: Քվեարկությունը վաղն է: