ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը. նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Թեկնածուի կենսագրությունը պատգամավորներին ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
ԱԺ ընդմիջումից հետո ելույթ կունենա թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ՍԴ դատավորի պաշտոնում նախագահը Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջադրել էր նաև 2019 թ., սակայն խորհրդարանն այն ժամանակ մերժել էր: Գաղտնի քվեարկության արդյունքում, որին 132 պատգամավորից մասնակցել են 88-ը, Արթուր Վաղարշյանը չի ընտրվել ՍԴ դատավոր:
ԱԺ-ն այսօր քննարկել է նաև ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: