ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի ընտրության հարցի քննարկումը: Նրա թեկնածությունն առաջադրել է Կառավարությունը:
Թեկնածուի կենսագրությունը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր քննարկել է ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածուներ Երվանդ Խունդկարյանի և Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը: Խունդկարյանին առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը, իսկ Վաղարշյանին՝ հանրապետության նախագահը: