ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Խորհրդարանում ՍԴ դատավորի թեկնածության հարցի քննարկումից առաջ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք որոշել ենք և չենք մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Քանիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,- ասաց Զոհրաբյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները թեկնածուները խմբակցությունների հետ հանդիպումներ չեն նախաձեռնել:
«Իմ 13 տարվա պառլամենտական գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, որ մենք գնանք, խնդրենք թեկնածուին, ասենք՝ կարող ես գալ, մեզ հետ հանդիպել: Թեկնածուներն ակնկալել են ոչ թե մեկ խմբակցության, այլ բոլոր խմբակցությունների քվեն, այսինքն՝ ցանկացել են լինել կոնսենսուսային թեկնածու, իրենք շահագրգիռ պետք է լինեին հանդիպումներ նախաձեռնելու և անցկացնելու համար»,- ասաց Զոհրաբյանը: