Այսօր Խաչվերաց է՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Այս օրը Հիսուս Քրիստոսի խաչն ազատվեց պարսկական գերությունից, Երուսաղեմ վերադարձվեց և կանգնեցվեց Գողգոթայում:
Երեկոյան ժամերգությունից հետո, հայ առաքելական բոլոր եկեղեցիներում ռեհանով զարդարված խաչը պտտեցնում են եկեղեցու բակում ու համայնքներում՝ կատարելով աշխարհի չորս կողմերն օրհնելու արարողությունը՝ Անդաստանի կարգը: Մայր աթոռից պատմում է Հայկուշ Ասլանյանը: