ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ ՊԲ շտաբի նիստերի դահլիճում անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են գտնվել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքները, որոնց վերաբերյալ ներկա հրամկազմի ներկայացուցիչները ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել ռազմական գերատեսչության ղեկավարի կողմից: