Վենետիկի կինոփառատոնում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Քոչվորների երկիրը» և ստացել գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը»:
Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որ կորցրել է տունը և ստիպված է ապրել անիվակիր տանը: Ֆիլմի գլխավոր դերակատարը Ֆրենսիս Մակդորմենդն է։ Ֆիլմի ռեժիսորը ծագումով չինացի, ամերիկուհի Քլոե Չժաոն է:
«Արծաթե առյուծը» ստացել է «Գործակալի կինը» ֆիլմը, Գրան պրին շնորհվել է «Նոր կարգ» ֆիլմին: