ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն Արարատի մարզի Արարատ քաղաքում մասնակցել է նոր նախակրթարանի բացմանը։
Այն վերակառուցված 21 նախակրթարաններից մեկն է, որը փոքրիկների համար դռները կբացի սեպտեմբերի 21-ին։
Նախարարը մասնակցել է ևս մեկ վերանորոգված և կահավորված նախակրթարանի բացմանը Արարատի մարզի Գեղտազատ համայնքում։ Ա․Հարությունյանն այցելել է նաև Գետազատի դպրոց, ծանոթացել ուստարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքներին։
Նշենք, Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներում այսօր բացվեց երկու նոր նախակրթարան։ Բացմանը մասնակցում էր նախարար Արայիկ Հարությունյանը։