Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ դպրոցներում, համաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
«Մարզի դպրոցները պատրաստ են ապահովելու երեխաների անվտանգ կրթությունը: Իրականացվում է նաև ուսուցիչների թեստավորում»,- գրված է հայտարարությունում, որին կից ներկայացված է ֆոտոռեպորտաժ Վանաձորի թիվ 3, 4 հիմնական և 18, 24 միջնակարգ դպրոցներից: