Ադրբեջանն ունի քարոզչություն, Հայաստանը՝ ճշմարտություն: Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի ձևակերպումն է Արցախի հարցի վերաբերյալ: Այս շաբաթ հիմնախնդրի պատմությանը քաջատեղյակ քաղաքական գործիչը բաց նամակ հղեց Ադրբեջանի իշխանությանը` արձագանքելով Միացյալ Թագավորությունում այդ երկրի դեսպան Թահիր Թաղիզադեի նամակին:
Ադրբեջանցի դիվանագետը մեղադրել էր հայկական կողմին ագրեսիայի համար: Բազմիցս Արցախ այցելած Քերոլայն Քոքսը սկզբում իր նամակում, հետո նաև «Լուրերի» հետ զրույցում հիշատակել է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները և հիշեցրել, թե ովքեր են այդ հողի բնիկները, ովքեր՝ բռնազավթողները: Ոչ թե երկխոսության, այլ դաժանության միտված Ադրբեջանի իշխանությանը տված պատասխանի մասին է Նաիրի Հոխիկյանի ռեպորտաժը: