ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արթիկի վերակառուցվող ավագ դպրոց։
Նախարարը շրջել է վերակառուցվող դպրոցում, ծանոթացել կատարվող աշխատանքներին։
Ա․Հարությունյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց, որ դպրոցի շենքը գրեթե զրոյից է կառուցվում։ Այն 8 ավագ դպրոցներից մեկն է, որը վերակառուցվում է ամբողջությամբ՝ 9 բալ սեյսմակայունությամբ։
Նախարարը տեղեկացրեց, որ Արթիկի ավագ դպրոցը կվերաբացվի 2021-ի սեպտեմբերին։