Այս երեխաները լինելու են գրագետ, իրենց իրավունքներն ու պարտականություններն իմացող, վերլուծող ու քննադատող, իրենց երկիրը սիրող, «թացը չորից» տարբերող: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Անմնացորդ ծառայում եմ այս երեխաներին»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարն Արարատի մարզում մասնակցել է 2 նոր մանկապարտեզի բացմանը: Արայիկ Հարությունյանն ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, այցելել է նաև Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներ՝ նույնպես մասնակցելու նախակրթարանների բացման արարողությանը: